MV Medtech

Biotronik Amvia Edge DR-T/SR-T ռիթմավար

Biotronik Amvia Edge DR-T/SR-T ռիթմավարները նախատեսված են սրտի բնական ռիթմի վերականգնման և արդյունավետ վերահսկման համար՝ բրադիկարդիայի ժամանակ։
Amvia Edge շարքի խթանիչներն առանձնանում են նորագույն տեխնոլոգիաներով, կոմպակտ չափսերով և հուսալիության բարձր մակարդակով։


Հիմնական առանձնահատկությունները՝


 🔹 Փոքր չափս և քաշ - ընդամենը 10 սմ³ ծավալ, 20.8 գ քաշ
 🔹 BIOTRONIK Home Monitoring® - թույլ է տալիս բժիշկներին հեռավար վերահսկել սարքի աշխատանքը և պացիենտի վիճակը իրական ժամանակում
 🔹 ProMRI® տեխնոլոգիա - MRI հետազոտությունների համատեղելիություն
 🔹 MRI AutoDetect - ավտոմատ կերպով հայտնաբերում է MRI միջավայրը և ակտիվացնում համապատասխան ռեժիմը
 🔹 Closed Loop Stimulation (CLS) - հարմարեցվում է սրտի ֆիզիոլոգիական ռիթմին՝ արձագանքելով պացիենտի ֆիզիկական և հուզական վիճակին
 🔹 Capture Control - խթանման էներգիայի ավտոմատ հարմարեցում՝ սարքի աշխատանքի արդյունավետության բարձրացման և մարտկոցի կյանքը երկարացնելու նպատակով
 🔹 Vp Suppression - նվազեցնում է անտեղի խթանումները՝ նպաստելով սրտի բնական ռիթմի պահպանմանը
 🔹 Heart Failure Monitor - գնահատում է սրտի անբավարարության ռիսկը՝ հիմնվելով տարբեր կլինիկական ցուցանիշների վրա
 🔹 TrendView - տրամադրում է խթանման տվյալների դինամիկա՝ 240 օրվա կտրվածքով
 🔹 RF SafeSync - ապահովում է տվյալների արագ և անվտանգ փոխանցում առանց լրացուցիչ սարքերի
 🔹 Ավտոմատ ինիցիալիզացիա - ակտիվացնում է հիմնական գործառույթները 10 րոպեի ընթացքում


Տեխնիկական բնութագիր՝


- Ծավալ՝ 10 սմ³ (DR-T՝ 11 սմ³)
- Քաշ՝ 20.8 գ (DR-T՝ 23.2 գ)
- Չափսեր՝ 48 մմ × 44 մմ × 6.5 մմ
- Ինտեգրես՝ IS-1
- Մոդելներ՝ DR-T (երկու խցիկ), SR-T (մեկ խցիկ)

Biotronik Amvia Edge DR-T/SR-T ռիթմավար

Կապ մեզ հետ

Ցանկանու՞մ եք ստանալ հավելյալ տեղեկություն կամ պատվիրել` կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով +37491217171, +37491229977 կամ լրացնել Ձեր տվյալները, և մեր մասնագետը շուտով կապ կհաստատի Ձեզ հետ։