Մոնիթորինգային համակարգ Dräger Infinity Acute Care System
Dräger Infinity Acute Care System-ը նորարարական մոնիթորինգային համակարգ է։ Այն նախատեսված է ապահովելու հուսալի տվյալներ ինտենսիվ թերապիայի, վիրահատական միջամտությունների և վերակենդանացման բաժանմունքներում։
Progetti EMS մոնիթորինգային համակարգ
Progetti EMS-ը կոմպակտ, հուսալի և բազմաֆունկցիոնալ մոնիթորնգային համակարգ է, նախատեսված շտապ օգնության և հիվանդանոցային բաժանմունքների համար։ Այն ապահովում է կենսական ֆունկցիաների շարունակական վերահսկում՝ սրտի զարկերի, SpO₂-ի, արյան ճնշման, ջերմաստիճանի և այլ պարամետրերի գնահատման միջոցով։
Schiller DIAGNOSTIC STATION DS20 ախտորոշիչ համակարգ
Schiller DS20-ը ժամանակակից ախտորոշիչ սարքավորում է, որը մեկ հարթակում համատեղում է մի քանի կենսաբժշկական չափումներ՝ ԷՍԳ, արյան ճնշում, սատուրացիա (SpO₂), մարմնի ջերմաստիճան, շնչառություն, անոթային ճկունություն (PWV), կշիռ և այլ տվյալներ։ DS20-ը նախատեսված է արագ, հստակ և ոչ ինվազիվ նախնական ախտորոշման և պացիենտի ընդհանուր վիճակի գնահատման համար։
Dräger M540 - շնչառության աջակցման և մոնիթորինգի համակարգ
Dräger M540-ը բազմաֆունկցիոնալ մոնիթորինգի համակարգ է, նախատեսված ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման և վիրահատարաններում օգտագործման համար։ Սարքն ապահովում է կենսական ցուցանիշների շարունակական մոնիթորինգ և տվյալների անխափան փոխանցում։
Dräger Vista® 120 - բազմաֆունկցիոնալ հիվանդասենյակային մոնիթոր
Vista 120 մոդելը նախատեսված է պացիենտների մոնիթորինգի համար, այն թույլ է տալիս հետևել պացիենտի կենսական ցուցանիշների հիվանդասենյակներում (ICU, ախտորոշիչ բաժանմունքներ և այլն)։ Սարքը համատեղում է պարզ, անվտանգ, և ինտուիտիվ գործիքակազմ, նպաստելով բուժանձնակազմի ավելի արդյունավետ աշխատանքին։
Dräger Vista® 120 SC- մոնիթորինգային համակարգ նորածինների և երեխաների համար
Vista 120 SC մոդելը նախատեսված է նորածինների և երեխաների կենսական ցուցանիշների շարունակական մոնիթորինգի համար։ Այն ապահովում է հուսալի տվյալների հավաքագրում ինտենսիվ թերապիայի, նեոնատալ և մանկաբուժական բաժանմունքներում՝ առաջարկելով պարզ և ինտուիտիվ օգտագործման միջավայր:
Dräger Vista® 300 - մոնիթորինգային համակարգ
Vista 300 մոդելը նախատեսված է պացիենտների համալիր մոնիթորինգի համար։ Սարքը պահպանում է կենսական ցուցանիշների մշտական վերահսկողություն՝ միաժամանակ առաջարկելով ճկուն կառավարում և հեշտ ինտեգրում հիվանդանոցի ինֆորմատիվ համակարգերին։
Dräger Vista® CMS & Gateway - մոնիթորինգի և տվյալների փոխանակման համակարգ
Vista CMS & Gateway համակարգը նախատեսված է հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում տեղադրված մոնիթորների կենսական տվյալների կենտրոնացված հավաքագրման, դիտարկման և փոխանցման համար։ Այն ապահովում է շարունակական վերահսկողություն, տվյալների պահպանում և ինտեգրում հիվանդանոցային տեղեկատվական համակարգերին։