Drager Linea - մոնիթորինգի և մատակարարման համակարգ
Dräger Linea®-ն պատի վրա ամրացվող մոդուլային համակրգ է, որը նախատեսված է հիվանդասենյակներում, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում բուժման գործընթացի օպտիմալ կազմակերպման համար։ Համակարգը համատեղում է էլեկտրամատակարարման, լուսավորության, մոնիթորինգային համակարգերի միաժամանակյա տեղակայումը՝ դարձնելով բուժանձնակազմի աշխատանքն ավելի հարմար, արդյունավետ և կազմակերպված։
Dräger Ponta - առաստաղային վերակենդանացման համակարգ
Dräger Ponta® մոդուլային առաստաղային համակարգը նախատեսված է ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման բաժանմունքների և վիրահատարանների համար։ Այն ապահովում է բուժանձնակազմի աշխատանքային տարածքի -ճշգրիտ կազմակերպվածություն, սարքավորումների հարմարավետ տեղադրում և պացիենտին բոլոր կողմերից հասանելիություն՝ նպաստելով բուժման արդյունավետությանը և աշխատավայրի հարմարավետությանը։
Dräger Ambia - նորածնային խնամքի ինտեգրման համակարգ
Dräger Ambia-ն նոր սերնդի բժշկական սարքավորում է, որը նախատեսված է նորածինների խնամքն առավել արդյունավետ, անվտանգ և հարմարավետ դարձնելու համար։