Վերակենդանացման սարքավորումներ

Մոնիթորինգային համակարգ Dräger Infinity Acute Care System

Dräger Infinity Acute Care System-ը նորարարական մոնիթորինգային համակարգ է։ Այն նախատեսված է ապահովելու հուսալի տվյալներ ինտենսիվ թերապիայի, վիրահատական միջամտությունների և վերակենդանացման բաժանմունքներում։

Progetti EMS մոնիթորինգային համակարգ

Progetti EMS-ը կոմպակտ, հուսալի և բազմաֆունկցիոնալ մոնիթորնգային համակարգ է, նախատեսված շտապ օգնության և հիվանդանոցային բաժանմունքների համար։ Այն ապահովում է կենսական ֆունկցիաների շարունակական վերահսկում՝ սրտի զարկերի, SpO₂-ի, արյան ճնշման, ջերմաստիճանի և այլ պարամետրերի գնահատման միջոցով։

Schiller DIAGNOSTIC STATION DS20 ախտորոշիչ համակարգ

Schiller DS20-ը ժամանակակից ախտորոշիչ սարքավորում է, որը մեկ հարթակում համատեղում է մի քանի կենսաբժշկական չափումներ՝ ԷՍԳ, արյան ճնշում, սատուրացիա (SpO₂), մարմնի ջերմաստիճան, շնչառություն, անոթային ճկունություն (PWV), կշիռ և այլ տվյալներ։ DS20-ը նախատեսված է արագ, հստակ և ոչ ինվազիվ նախնական ախտորոշման և պացիենտի ընդհանուր վիճակի գնահատման համար։

Թոքերի արհեստական օդափոխության սարք Dräger Savina 300 Classic

Savina 300 Select և Savina 300 Classic սարքերը Dräger-ի առաջադեմ թոքերի արհեստական օդափոխության (մեխանիկական վենտիլացիայի) սարքերն են, որոնք նախատեսված են վերակենդանացման բաժանմունքների համար։ Դրանք ապահովում են ինչպես ինվազիվ, այնպես էլ ոչ ինվազիվ օդափոխություն՝ առաջարկելով անվտանգության, հարմարավետության և բազմաֆունկցիոնալություն։

Թոքերի արհեստական օդափոխության սարք Dräger Savina 300 Select

Savina 300 Select և Savina 300 Classic սարքերը Dräger-ի առաջադեմ թոքերի արհեստական օդափոխության (մեխանիկական վենտիլացիայի) սարքեր են, որոնք նախատեսված են վերակենդանացման բաժանմունքների համար։ Դրանք ապահովում են ինչպես ինվազիվ, այնպես էլ ոչ ինվազիվ օդափոխություն՝ առաջարկելով անվտանգության, հարմարավետության և բազմաֆունկցիոնալություն։

Անեսթեզիոլոգիական համակագ Dräger Perseus A500

Dräger Perseus A500-ը նոր սերնդի անեսթեզիոլոգիական համակարգ է, որը մշակված է ապահովելու առավելագույն հուսալիություն, ճշգրտություն և արդյունավետություն վիրաբուժական միջամտությունների ժամանակ։

Progetti Rescue Life դեֆիբրիլյատոր

Progetti Rescue Life-ը բազմաֆունկցիոնալ դեֆիբրիլյատոր է, որը համատեղում է սրտի էլեկտրական ակտիվության մոնիթորինգը, դեֆիբրիլյացիան և այլ կենսաբժշկական չափումներ մեկ շարժական սարքում։ Այն նախատեսված է ինչպես հիվանդանոցային, այնպես էլ արտահիվանդանոցային շտապ օգնության համար։

Dräger Atlan A300/A300 XL - Բարձրակարգ անզգայացման համակարգ ապահով և արդյունավետ անեսթեզիայի համար

Dräger Atlan® A300/A300 XL-ը նոր սերնդի անզգայացման սարք է, որը նախատեսված է վիրաբուժական միջամտությունների ընթացքում անվտանգ և արդյունավետ  անզգայացում ապահովելու համար: Այն համատեղում է արդյունավետ գազային հոսքի կառավարումը, բարձր ճշգրտության վենտիլյացիան և ինտուիտիվ հսկողության համակարգերը։

Dräger Atlan A350/A350 XL անեսթեզիայի համակարգ

Dräger Atlan A350/A350 XL-ը ժամանակակից անեսթեզիայի համակարգ է, որը նախատեսված է վիրահատարանի ամենաբարձր պահանջներին համապատասխանելու համար։ Այս սարքը համատեղում է հզոր տեխնոլոգիան, հարմարավետ օգտագործումը և մոդուլային կառուցվածքը՝ ապահովելով ճշգրիտ և հուսալի անեսթեզիա։