Biotronik Passeo-35 Xeo բալոնային կատետեր
Passeo®-35 Xeo® բալոնային կատետերը նախատեսված է պերիպերիկ անոթների՝ մասնավորապես իլիակ, ֆեմորալ, պոպլիտեալ և ինֆրապոպլիտեալ զարկերակների ստենոզների դիլատացիայի համար։ Այն նաև առաջարկվում է պերիպերիկ անոթներում տեղադրված ստենտների հետդիլատացիայի և արհեստական կամ բնական արյան շրջանառության ֆիստուլների խցանված հատվածների բուժման համար։
Biotronik Dynetic-35 ստենտ
Biotronik Dynetic®-35-ը նախատեսված է իլիակ զարկերակների դենովո կամ ռեստենոտիկ աթերոսկլերոտիկ վնասվածքների բուժման համար։ Այս համակարգը համատեղում է բարձր ռադիալ ուժը և գերազանց ճկունությունը՝ ապահովելով արդյունավետություն և հուսալիություն։
Biotronik AlCath Flux G eXtra կատետեր
AlCath Flux G eXtra-ը Biotronik ընկերության կողմից արտադրված կատետեր է, որը նախատեսված է կարդիոլոգիական և անոթային միջամտությունների համար։ Այն առանձնանում է ճկունությամբ, ամրությամբ և հեշտ կառավարելիությամբ՝ լինելով հարմար անգամ բարդ անատոմիական դեպքերում կիրառման համար։
Biotronik Pantera Lux կատետեր
Biotronik Pantera® Lux® դեղապատ բալոնային կատետերը նախատեսված է կորոնար զարկերակների ին-ստենտ ռեստենոզի, դենովո վնասվածքների, փոքր տրամագծով անոթների հիվանդությունների և անոթային խցանումների բուժման համար։
Biotronik Orsiro Mission ստենտ
Biotronik Orsiro® Mission դեղապատ ստենտը նախատեսված է կորոնար զարկերակների դենովո ստենոզների և ին-ստենտ ռեստենոզների բուժման համար՝ ապահովելով բարձր արդյունավետություն և հուսալիություն։
Biotronik Magmaris ստենտ
Biotronik Magmaris®-ը առաջին կլինիկական ապացույցներով հաստատված մագնեզիումից պատրաստված ինքնալուծվող ստենտն է, որը նախատեսված է կորոնար զարկերակների դենովո ստենոզների բուժման համար։
Biotronik Carnelian Support կատետեր
Biotronik Carnelian® Support կատետերը նախատեսված է պերիպերիկ անոթային միջամտությունների ժամանակ։ Կատետերը համատեղում է ճկունությունը և լավ անցանելիությունը։
Biotronik Oscar կատետեր
Biotronik Oscar® բազմաֆունկցիոնալ կատետերը նախատեսված է պերիպերիկ անոթային միջամտությունների համար։
Biotronik Dynamic ստենտ
Biotronik Dynamic® ստենտը նախատեսված է իլիակային զարկերակների աթերոսկլերոտիկ վնասվածքների բուժման համար։
Biotronik Enitra 6 DR-T/SR-T ռիթմավար
Biotronik Enitra 6 DR-T/SR-T ռիթմավարները (փեյսմեյքերները) նախատեսված են բրադիկարդիայի բուժման համար։ Սարքը վերականգնում է սրտի բնական ռիթմը։
Biotronik Enitra 8 DR-T/SR-T ռիթմավար
Biotronik ապրանքանիշի Enitra 8 DR-T/SR-T ռիթմավարները նախատեսված են սրտի բնական ռիթմ վերականգնելու համար բրադիկարդիայի ժամանակ։
Biotronik Evity 6 DR-T/SR-T ռիթմավար
Biotronik Evity 6 DR-T/SR-T ռիթմավարները նախատեսված են բրադիկարդիայի բուժման համար, դրանք նպաստում են սրտի բնական ռիթմի վերականգնմանը։
Biotronik Evity 8 DR-T/SR-T ռիթմավար
Biotronik Evity 8 DR-T/SR-T ռիթմավարները նախատեսված են բրադիկարդիայի բուժման համար։ Այս սարքերը չափերով փոքր են, աշխատում են անլար ռեժիմով, հեշտացնում են ՄՌՏ-ի հասանելիությունը և խնայում են ժամանակ հեռավար մոնիթորինգի միջոցով։
Biotronik Edora 8 DR-T/SR-T ռիթմավար
Biotronik Edora 8 DR-T/SR-T ռիթմավարները նախատեսված են բրադիկարդիայի բուժման համար։ Դրանք նպաստում են սրտի բնական ռիթմի վերականգնմանը։
Biotronik Amvia Edge DR-T/SR-T ռիթմավար
Biotronik Amvia Edge DR-T/SR-T ռիթմավարները նախատեսված են սրտի բնական ռիթմի վերականգնման և արդյունավետ վերահսկման համար՝ բրադիկարդիայի ժամանակ։
Amvia Edge շարքի խթանիչներն առանձնանում են նորագույն տեխնոլոգիաներով, կոմպակտ չափսերով և հուսալիության բարձր մակարդակով։
Biotronik Amvia Sky DR-T/SR-T ռիթմավար
Biotronik Amvia Sky DR-T/SR-T ռիթմավարները նպաստում են սրտի բնական ռիթմի վերականգնմանը բրադիկարդիայի ժամանակ։
Amvia Sky ռիթմավարն առաջինն է, որը նախատեսվել է սրտի ձախ փորոքի խթանման (Left Bundle Branch Area Pacing) համար։
Schiller Medilog AR հոլտերային ԷԿԳ համակարգ
Medilog® AR-ը բարձր ճշգրտությամբ հոլտերային ԷԿԳ սարք է, որը նախատեսված է սրտի ռիթմի խանգարումների հայտնաբերման և վերլուծության համար։ Այն ապահովում է երկարատև և շարունակական մոնիթորինգ՝ մինչև 14 օր գրանցման հնարավորությամբ, և հագեցած է առաջատար տեխնոլոգիաներով՝ ապահովելով հստակ և արագ ախտորոշում։
Schiller Medilog DARWIN2 հոլտերային ԷԿԳ վերլուծական ծրագիր
Medilog® DARWIN2-ը Schiller ընկերության կողմից մշակված հոլտերային ԷԿԳ վերլուծական ծրագիր է, որը նախատեսված է երկարաժամկետ ԷԿԳ գրանցումների պահպանման, վերլուծության և ախտորոշման համար: Այն ապահովում է արագ և ճշգրիտ վերլուծություն՝ հեշտացնելով սրտի ռիթմի խանգարումների հայտնաբերումը և ախտորոշումը:
Schiller SRMS – Կարդիոռեաբիլիտացիայի կառավարման համակարգ
Schiller SRMS-ը Windows-հիմքով կարդիոռեաբիլիտացիայի կառավարման համակարգ է, որը նախատեսված է մինչև 16 պացիենտների միաժամանակյա և անվտանգ մարզման համար: Այն ավտոմատ կերպով կառավարում է միացված բոլոր էրգոմետրերը և վազքուղիները՝ հեշտացնելով պացիենտների տվյալների մուտքագրումը, մարզման սեսիաների կառավարումը և հաշվետվությունների ստեղծումը:
Schiller MTM-1500 Med բժշկական վազքուղի
Schiller MTM-1500 med-ը բարձր հուսալիությամբ և ճշգրիտ բժշկական վազքուղի է, որը նախատեսված է սրտաբանական թեստերի, վերականգնողական մարզումների և ֆիզիկական թերապիայի նպատակով օգտագործման համար։ Սարքը ապահովում է անվտանգություն և ամբողջական վերահսկողություն։
Schiller CARDIOVIT CS-200 Excellence թեստավորման համակարգ
Schiller CARDIOVIT CS-200 Excellence-ը ժամանակակից համակարգ է՝ նախատեսված սրտաբանական ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստերի անցկացման համար։ Այն համադրում է 12-ալիք ԷՍԳ գրանցում, արյան ճնշման ավտոմատ վերահսկում, սրտի ռիթմի վերլուծություն և վերլուծական այլ գործիքներ։
Schiller CARDIOVIT CS-104 ԷՍԳ համակարգ
Schiller CARDIOVIT CS-104-ը 12 ալիքով ԷՍԳ սարք է, որը նախատեսված է սրտի էլեկտրական ակտիվության գրանցման և գնահատման համար։ Այն հարմար է թե՛ կլինիկաներում, թե՛ ամբուլատոր պայմաններում օգտագործելու համար։
Schiller CARDIOVIT AT-1 G2 ԷՍԳ սարք
Schiller CARDIOVIT AT-1 G2-ը կոմպակտ և հուսալի ԷՍԳ սարք է՝ նախատեսված 12 ալիքով սրտի էլեկտրական ակտիվության գրանցման և վերլուծության համար։ Սարքն ունի ներկառուցված էկրան, թղթային տպիչ և ավտոմատ վերլուծության համակարգ։
Schiller CARDIOVIT FT-1 ԷՍԳ սարք
Schiller CARDIOVIT FT-1-ը ժամանակակից, թեթև և ֆունկցիոնալ ԷՍԳ սարք է, որը նախատեսված է 12 ալիքով սրտի էլեկտրական ակտիվության գրանցման և ավտոմատ վերլուծության համար։ Այն հարմար է յուրաքանչյուր բժշկական հաստատության համար շնորհիվ իր սենսորային էկրանի, ինտեգրված մոնիթոինգի գործառույթների և տվյալների փոխանցման լայն հնարավորությունների։
Schiller CARDIOVIT AT-180 ԷՍԳ համակարգ
Schiller CARDIOVIT AT-180-ը ժամանակակից ԷՍԳ համակարգ է, նախատեսված 16 կամ 18 ալիքով սրտի էլեկտրական ակտիվության միաժամանակյա գրանցման, ավտոմատ վերլուծության և մասնագիտական օգտագործման համար։ Այն հարմար է ինչպես առօրյա կլինիկական կիրառման, այնպես էլ սրտաբանական կենտրոնների և հիվանդանոցների համար, որոնք կատարում են խորացված ԷՍԳ վերլուծություններ։
Progetti EPG 12 VIEW էլեկտրասրտագիչ
Progetti EPG 12 VIEW-ը նորագույն տեխնոլոգիաներով հագեցած 12 ալիքով էլեկտրասրտագիչ է, որը նախատեսված է սրտի էլեկտրական ակտիվության գրանցման, ավտոմատ վերլուծության և ֆունկցիոնալ ախտորոշման համար։
Սարքը հագեցած է բարձրորակ ներկառուցված էկրանով և տպիչով, ինչպես նաև ապահովում է տվյալների արագ պահպանում և արտահանում՝ PDF և USB ձևաչափերով։
EPG 12 VIEW
- Հագեցած է մարտկոցներով և ունի USB-ի միջոցով ֆայլերի փոխանցման հնարավորություն
- Պարզ է օգտագործման համար, ունի բազմաֆունկցիոնալ կոճակներ
- Բարձր կատարողականություն՝ շնորհիվ նորարար CSE ֆիլտրերի
- Ավտոմատ մարտկոցի խնայողության ռեժիմ
- Առկա է շտրիխ կոդերի ընթերցիչ
Progetti EPG 12M Plus էլեկտրասրտագիչ
Progetti EPG 12M Plus-ը ժամանակակից 12 ալիքով էլեկտրասրտագիչ է, նախատեսված սրտի էլեկտրական ակտիվության գրանցման, ավտոմատ վերլուծության և որակյալ ախտորոշման համար։ Այն հարմար է ինչպես հիվանդանոցային, այնպես էլ ամբուլատոր կիրառության համար։
Schiller CARDIOVIT CS-200 Office ErgoSpiro էրգոսպիրոմետրիկ համակարգ
Schiller CARDIOVIT CS-200 Office ErgoSpiro-ն առաջատար բազմաֆունկցիոնալ թեստավորման համակարգ է, որն ընդգրկում է ԷՍԳ, ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստավորում և սպիրոմետրիկ գնահատում մեկ միասնական հարթակում։ Այն նախատեսված է սրտաբանական, թոքաբանական և վերականգնողական պրակտիկայում օգտագործման համար՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշում և լիարժեք ֆունկցիոնալ վերլուծություն։