MV Medtech ընկերությունը 2019 թվականից գործունեություն է ծավալում բժշկական սարքավորումների ոլորտում։
Մենք ներկայացնում ենք եվրոպական չափանիշներին համապատասխան բարձրորակ բժշկական սարքավորումներ, որոնք նախատեսված են բժշկական տարբեր ոլորտների համար՝ նորածնային և վերակենդանացման բաժանմունքներից մինչև վիրաբուժություն, սրտաբուժություն և ախտորոշում։
Կայքում ներկայացված են առաջատար սարքավորումներ։ Ձեր հաստատության կարիքներին համապատասխան սարքավորումներ պատվիրելու և մանրամասների համար՝ պարզապես կապ հաստատեք մեզ հետ։
Մեր գործընկերները
Մեր գործընկերներն են՝ բժշկական սարքավորումներ արտադրող աշխարհահռչակ Dräger, Linet, Merivaara, Biotronik, Schiller, Progetti և Digiterm ընկերությունները։ MV MedTech-ը հանդիսանում է այս առաջատար բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Մեր նպատակը
Մեր նպատակն է Հայաստանում զարգացնել առողջապահության ոլորտը՝ ապահովելով նորարարական և բարձրորակ տեխնոլոգիաների հասանելիություն։ Մենք վստահ ենք, որ ժամանակակից լուծումները նպաստում են բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը և պացիենտների առողջության պահպանմանը։
Մեր առավելությունները
- Ներկայացնում ենք միայն վստահելի և միջազգային չափանիշներով հաստատված արտադրողներ։
- Առաջարկում ենք ամբողջական լուծումներ՝ սարքավորումների մատակարարումից մինչև մասնագիտական խորհրդատվություն և գնումից հետո շարունակական սպասարկում։
- Հետևում ենք ոլորտի միջազգային նորություններին և մշտապես թարմացնում առաջարկվող լուծումները։
- Ապահովում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր գործընկերոջ և կազմակերպության համար։
