MV Medtech

Ինտերվենցիոն սրտաբանություն

Passeo®-35 Xeo®

Passeo-35 Xeo-ն պերկուտան տրանսլումինալ անգիոպլաստիկայի բալոն է, չափերի լայն տեսականով՝ գործածելի մինչև 170 սմ երկարություններում։ Ռադիալ մոտեցում է ապահովում զստային, ազդրային, ծնկափոսային և ենթածնկափոսային զարկերակների ստենոզի լայնացման ժամանակ։ Խորհուրդ է տրվում կիրառել նաև ծայրամասային անոթային համակարգում՝ ինչպես ստենտերի վերա-լայնացման մեջ, այնպես էլ բնածին կամ սինթետիկ զարկերակ-երակային խուղակների օբստրուկտիվ վնասվածների բուժման մեջ։

Dynetic®-35

Նորագույն սերնդի, գերազանց ռադիալ ուժով և ճկունությամբ Dynetic-35 զստային զարկերակի ստենտը կիրառելի է մինչև 170 սմ երկարություններում, և թույլ է տալիս ճառագայթային մոտեցում ցուցաբերել զստային զարկերակների de novo կամ ռեստենոտիկ աթերոսկլերոտիկ վնասվածքների բուժման մեջ։

AlCath Flux G eXtra

AlCath Flux G eXtra լվացման աբլյացիոն կաթետերն ունի եզակի 3,5 ՄՄ ոսկե ծայր, > 180° բեկմամբ և եռաչափ հովացման համակարգով՝ ապահովելով ավելի արդյունավետ բուժում վերփորոքային տախիկարդիաների համար:

Pantera® Lux®

Pantera Lux կլինիկորեն ապացուցված կորոնար դեղորայքով պատված բալոնը (DCB) անփոխարինելի է բալոնային դիլատացիա իրականացնելիս՝ ներստենտային ռեստենոզի, de novo ախտահարումների, սուր կամ զարգացող անոթային խցանման և փոքր անոթների հիվանդության բուժման համար:

Orsiro®Mission

Կորոնար դեղորայքային ստենտային համակարգ է` ցուցված սրտի կորոնար լումինար տրամագիծը բարելավելու համար սրտի ախտանշանային իշեմիկ հիվանդության ժամանակ։

Կիրառելի է մի շարք հիվանդությունների առկայություն ժամանակ, ինչպես սուր կորոնար համախտանիշը (ACS), ST-էլևացիահով սրտամկանի ինֆարկտը (STEMI), շաքարային դիաբետը (ՇՄ), արյունահոսության բարձր ռիսկը (HBR), փոքր անոթները (SV) (օրինակ՝ ≤ 2,75 մմ), բազմանոթային հիվանդությունը (MVD), բուժառուների բարձր տարիքը (օրինակ՝ > 65 տարեկան) և այլն։

Magmaris®

Կլինիկականորեն ապացուցված առաջին ներծծվող մագնեզիումի սքաֆոլդն է, նախատեսված կորոնար անոթների համար: Ներկայումս ցուցված է de novo ախտահարումների ժամանակ, երբ անոթի տրամագիծը և ախտահարման երկարությունը համընկնում է Magmaris-ի առկա չափերին:

Carnelian® Support Catheter

Նախատեսված է ծայրամասային անոթային միջամտություններ իրագործելու համար։ Ունի աջակցող միկրոկաթետեր, որն օգնում է ուղղորդել սարքը ծայրամասային անոթային համակարգում։

Oscar®

Վնասվածքների հասանելիությունը, հատումը և վերականգնումն ապահովող համընդհանուր լուծում: Oscar ծայրամասային բազմաֆունկցիոնալ կաթետերը ցուցված է ծայրամասային անոթների միջմաշկային տրանսլյումինալ միջամտությունների համար: Նախատեսված է նաև կոնտրաստ նյութերի ներմուծման համար՝ անգիոգրաֆիայի նպատակով։

Dynamic

Ճկուն և կատարելագործված մակերեսային կենսահամատեղելիությամբ ստենտ։ Ցուցված է զստային զարկերակների de novo կամ ռեստենոտիկ աթերոսկլերոտիկ վնասվածքների բուժման համար։