Biotronik Dynetic-35 ստենտ
Biotronik Dynetic®-35-ը նախատեսված է իլիակ զարկերակների դենովո կամ ռեստենոտիկ աթերոսկլերոտիկ վնասվածքների բուժման համար։ Այս համակարգը համատեղում է բարձր ռադիալ ուժը և գերազանց ճկունությունը՝ ապահովելով արդյունավետություն և հուսալիություն։
Հիմնական առավելությունները՝
🔹 Բարձր ռադիալ ուժ - Dynetic®-35-ը ապահովում է մինչև 23% ավելի բարձր ռադիալ ուժ՝ ինչը նպաստում է անոթի կայուն բացմանը։
🔹 Բարակ պատերով ստենտ – ստենտի 110 սմ հաստությամբ բարակ պատերը ապահովում են բարձր ճկունություն և հեշտ տեղադրում նույնիսկ բարդ անոթային հատվածներում։
🔹 proBIO® ծածկույթ - Սիլիցիումի կարբիդի շերտը նվազեցնում է իոնների արտազատումը, ինչը նպաստում է կենսահամատեղելիությանը և նվազեցնում բորբոքման ռիսկը։
🔹 Չափսերի ընտրանի - Առկա են ստենտներ 5.0-ից 10.0 մմ տրամագծով և 18-ից 78 մմ երկարությամբ։
🔹 Մինչև 170 սմ աշխատանքային երկարություն - Հնարավորություն է տալիս ռադիալ մոտեցում՝ մեծացնելով մանևրելիությունը և նվազեցնելով ինվազիվությունը։
Տեխնիկական բնութագիր
- Ստենտի տրամագիծ: 5.0 – 10.0 մմ
- Ստենտի երկարություն: 18 – 78 մմ
- Կատետերի աշխատանքային երկարություն: 90 սմ, 130 սմ, 170 սմ