Բազմաֆունկցիոնալ հիվանդանոցային մահճակալ LINET Multicare X
LINET Multicare X-ը բազմաֆունկցիոնալ հիվանդանոցային մահճակալ է, որը նախատեսված է ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքների համար։
Multicare X-ը ոչ միայն ամուր և կայուն հիվանդանոցային մահճակալ է, այլ նաև հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք հեշտացնում են բուժանձնակազմի աշխատանքը։
Multicare X-ի հիմնական առավելությունները՝
🔹 Ինտելեկտուալ համակարգ – օժտված է սենսորներով, որոնք վերահսկում են պացիենտի դիրքը, շարժը և կենսական ցուցանիշները։
🔹 Ավտոմատացված դիրքավորումներ – ներառում է հատուկ դիրքեր (օրինակ՝ կարդիոլոգիական, թրենդելենբուրգ և այլն), որոնք կարգավորվում են մեկ սեղմումով։
🔹 Հեշտ կառավարում – սենսորային էկրանները, պարզ կառավարման համակարգը, ապահովում են հեշտ կառավարում ինչպես բուժանձնակազմի, այնպես էլ պացիենտի համար։
🔹 Հիգիենիկ նյութեր – պատրաստված է նյութերից, որոնք հեշտությամբ մաքրվում են և խոչընդոտում են ինֆեկցիաների տարածումը։