Սարքը նախատեսված է սիրտ-անոթային արտակարգ իրավիճակների դեպքում՝ բուժառուին հիվանդանոցային և ոչ հիվանդանոցային պայմաններում վերահսկելու համար: RESCUE LIFE-ը բժշկին հնարավորություն է տալիս արագ և հեշտ կատարել գործառույթները: Սարքը կատարում է հիվանդի ամբողջական մոնիթորինգ՝ կրիտիկական իրավիճակում: Արյան ճնշումը, հագեցվածությունը և 12 լարային ԷԿԳ-ն թույլ են տալիս բժշկին հստակ պատկերացում կազմել կլինիկական իրավիճակի մասին: Իր գերժամանակակից երկֆազային տեխնոլոգիայով RESCUE LIFE-ը երաշխավորում է առավելագույն արդյունավետություն ամենակարճ ժամանակում:
Սարքավորումն ունի ինքնաթեստավորման ներքին համակարգ, որը թույլ է տալիս ստուգել սարքի գործառույթները, մարտկոցի կարգավիճակը և լիցքաթափման համակարգը՝ իրական ժամանակում տվյալների կառավարման և հաշվետվությունների տպման հնարավորությամբ: