Biotronik Edora 8 DR-T/SR-T ռիթմավար
Biotronik Edora 8 DR-T/SR-T ռիթմավարները նախատեսված են բրադիկարդիայի բուժման համար։ Դրանք նպաստում են սրտի բնական ռիթմի վերականգնմանը։
Հիմնական առանձնահատկությունները՝
Փոքր չափս և քաշ - Edora 8 ռիթմավարները ունեն ընդամենը 10 սմ³ ծավալ և 20.8 գ քաշ։
BIOTRONIK Home Monitoring® համակարգ - ապահովում է հեռավար մոնիթորինգ՝ թույլ տալով բժիշկին իրական ժամանակում հետևել սարքի աշխատանքին և պացիենտի վիճակին։
ProMRI® տեխնոլոգիա - սարքը համատեղելի է MRI հետազոտությունների հետ։
MRI AutoDetect - նվազեցնում է MRI ռեժիմի ծրագրավորման և ակտիվացման ժամանակը՝ ավտոմատ կերպով հայտնաբերելով MRI միջավայրը և ակտիվացնելով համապատասխան ռեժիմը։
Closed Loop Stimulation (CLS) - հատուկ տեխնոլոգիա, որը հարմարվում է սրտի բնական ռիթմին՝ արձագանքելով ֆիզիկական և հուզական սթրեսներին։
Capture Control - ավտոմատ կերպով կարգավորում է խթանման ամպլիտուդները՝ բարելավելով պացիենտի անվտանգությունը և երկարացնելով սարքի ծառայության ժամկետը։
Vp Suppression - նվազեցնում է անտեղի խթանումները՝ խթանելով սրտի բնական ռիթմը։
TrendView - ցուցադրում է էլեկտրական ալիքների միտումները վերջին 240 օրվա ընթացքում՝ թույլ տալով բժիշկին գնահատել համակարգի կայունությունը։
Heart Failure Monitor - շարունակական գնահատում է սրտի անբավարարության վիճակը՝ օգտագործելով տարբեր կլինիկական պարամետրեր։
RF SafeSync հեռավար հաղորդակցություն - ապահովում է արագ և հուսալի տվյալների փոխանցում՝ առանց լրացուցիչ սարքերի։
Ավտոմատ ինիցիալիզացիա - ակտիվացնում է ռիթմավարի հիմնական գործառույթները և հետևման տվյալները 10 րոպեի ընթացքում։
Տեխնիկական բնութագիր
- Ծավալ: 10 սմ³ (DR-T մոդելի դեպքում՝ 11 սմ³)
- Քաշ: 20.8 գ (DR-T մոդելի դեպքում՝ 23.2 գ)
- Չափսեր: 48 մմ × 44 մմ × 6.5 մմ
- Ինտերֆեյս: IS-1
- Մոդելներ: DR-T (երկու խցիկ) և SR-T (մեկ խցիկ)