Drager Linea - մոնիթորինգի և մատակարարման համակարգ
Dräger Linea®-ն պատի վրա ամրացվող մոդուլային համակարգ է, որը նախատեսված է հիվանդասենյակներում, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում բուժման գործընթացի օպտիմալ կազմակերպման համար։ Համակարգը համատեղում է էլեկտրամատակարարման, լուսավորության, մոնիթորինգային համակարգերի միաժամանակյա տեղակայումը՝ դարձնելով բուժանձնակազմի աշխատանքն ավելի հարմար, արդյունավետ և կազմակերպված։
Հիմնական առավելությունները
🔹 Գազամատակարարման և էլեկտրամատակարարման ինտեգրում — համակարգը միավորում է բժշկական գազերի, էլեկտրական հոսանքի և տվյալների միացումները մեկ ճկուն կառուցվածքում
🔹 Ճկուն դիզայն — հնարավոր է հարմարեցնել բաժանմունքի կարիքներին՝ տեղադրելով անհրաժեշտ սարքավորումները, լույսերը, մոնիթորները և աքսեսուարները
🔹 Անհատական մոդուլներ — տարբեր երկարության և կառուցվածքի վահանակներ՝ հորիզոնական կամ ուղղահայաց տեղադրմամբ
🔹 Հիգիենիկ մակերեսներ — հարթ մակերեսներ՝ հեշտ մաքրող և ախտահանվող
🔹 Լուսավորության տարբերակներ — ցերեկային, գիշերային և ախտորոշիչ լուսավորության ինտեգրման հնարավորություն
Տեխնիկական բնութագիր
🔹 Տեղադրման ձև՝ պատի հորիզոնական կամ ուղղահայաց վահանակ
🔹 Վահանակի երկարություն՝ ըստ բաժանմունքի պահանջների
🔹 Մոդուլների տեսակներ՝ գազի, էլեկտրականության, տեղեկատվության միացումներ, լուսավորություն
🔹 Լուսավորման հնարավորություններ՝ LED համակարգեր
🔹 Համապատասխանում է միջազգային բժշկական անվտանգության և որակի ստանդարտներին