MV Medtech

Schiller Medilog DARWIN2 հոլտերային ԷԿԳ վերլուծական ծրագիր

Medilog® DARWIN2-ը Schiller ընկերության կողմից մշակված հոլտերային ԷԿԳ վերլուծական ծրագիր է, որը նախատեսված է երկարաժամկետ ԷԿԳ գրանցումների պահպանման, վերլուծության և ախտորոշման համար: Այն ապահովում է արագ և ճշգրիտ վերլուծություն՝ հեշտացնելով սրտի ռիթմի խանգարումների հայտնաբերումը և ախտորոշումը:


Հիմնական առավելությունները`


🔹 Արագ վերլուծություն – 24-ժամյա հոլտերային գրանցման ավտոմատ վերլուծությունը տևում է ընդամենը մինչև 90 վայրկյան։
🔹 Բարձր ճշգրտություն – Medilog® ADAPT ալգորիթմը ապահովում է մինչև 99.9% ճշգրտություն սրտի զարկերի հայտնաբերման և դասակարգման մեջ։
🔹 Ինտուիտիվ ինտերֆեյս – պարզ և հարմարավետ ինտերֆեյս, որը թույլ է տալիս արագ և արդյունավետ վերլուծություն՝ ընդամենը մի քանի սեղմումով։
🔹 Անհատականացված հաշվետվություններ – հնարավոր է կազմել անհատականացված հաշվետվություններ՝ ներառելով բուժհաստատության լոգոն, տարբեր ձևանմուշներ և գրաֆիկներ։
🔹 Հեռակա մուտք – Medilog® DARWIN2 Liberty Scanlab մոդուլը հնարավորություն է տալիս հեռակա մուտք գործել և տեսնել գրանցումներն ու հաշվետվություները։

 
Հիմնական ֆունկցիաներ՝


- P-ալիքի իրական ժամանակում հայտնաբերում – արդյունավետ է նախասրտային ֆիբրիլյացիայի սքրինինգի համար։
- PureECG տեխնոլոգիա – ապահովում է բարձր որակի ԷԿԳ ազդանշաններ։
- ECHOView – նախասրտային ֆիբրիլյացիայի սկիզբի ակնթարթային հայտնաբերում։
- Շնչառության վերլուծություն – քնի ընթացքում շնչառության ալիքների և SpO₂ ցուցանիշների միաժամանակ վերլուծություն։
- Fire of Life – սրտի ռիթմի փոփոխականության (HRV) վերլուծության նորարարական մոտեցում։
- Արյան ճնշման վերլուծություն – օգտագործելով ABPM գրանցիչը՝ հնարավոր է գնահատել արյան ճնշման փոփոխությունները։


Ծրագրի տարբերակներ


- DARWIN2 Office – օպտիմալացված է բժիշկների գրասենյակային օգտագործման համար։
- DARWIN2 Professional – հարմար է փոքր և միջին չափի հոլտերային վերլուծական կենտրոնների համար։
- DARWIN2 Enterprise – նախատեսված է հետազոտական կենտրոնների և մեծ բուժհաստատությունների համար։ Ներառում է լրացուցիչ ֆունկցիաներ, ինչպիսիք են շնչառության վերլուծությունը և SpO₂ չափումը։

Schiller Medilog DARWIN2 հոլտերային ԷԿԳ վերլուծական ծրագիր

Կապ մեզ հետ

Ցանկանու՞մ եք ստանալ հավելյալ տեղեկություն կամ պատվիրել` կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով +37491217171, +37491229977 կամ լրացնել Ձեր տվյալները, և մեր մասնագետը շուտով կապ կհաստատի Ձեզ հետ։