- Գլխավոր
- Նորություններ
- Բժշկական սարքավորումների վաճառքից հետո աջակցության և սպասարկման կարևորությունը
Բժշկական սարքավորումների վաճառքից հետո աջակցության և սպասարկման կարևորությունը
Ժամանակակից առողջապահական հաստատություններում բժշկական սարքավորումների դերը չի ավարտվում դրանց տեղադրմամբ։
Իրական արդյունավետությունն սկսվում է այն պահից, երբ սարքը ներառվում է կլինիկական ընթացիկ պրոցեսներում՝ բարձր պահանջարկի և պատասխանատվության պայմաններում։ Այդ պահից առաջնային է դառնում ոչ միայն սարքավորման տեխնիկական ցուցանիշը, այլև այն աջակցությունը, որն ապահովում է մատակարարը սարքի օգտագործման ամբողջ ընթացքում։
Վաճառքից հետո որակյալ սպասարկումն ապահովում է սարքավորման երկարաժամկետ աշխատանքը, նվազեցնում խափանման ռիսկերը և բարելավում բուժման շարունակականությունը։ Սա հատկապես կարևոր է այն հաստատությունների համար, որոնք ներդրումներ են կատարում տեխնոլոգիական կայուն զարգացման ուղղությամբ։
Բժշկական սարքավորումների շարունակական սպասարկում
Բժշկական սարքավորումները ինտենսիվ օգտագործման պայմաններում ենթակա են մաշման, տեխնիկական շեղումների և ծրագրային թարմացման անհրաժեշտության։ Եթե դրանց սպասարկումը չի իրականացվում պարբերաբար, խափանումները կարող են դառնալ անխուսափելի՝ կանգնեցնելով կլինիկական աշխատանքը, ձգձգելով միջամտությունները և վտանգելով պացիենտի անվտանգությունը։
Պարբերական տեխնիկական ստուգումները և պրոֆիլակտիկ սպասարկումը թույլ են տալիս․
- կանխել հնարավոր խափանումները նախքան դրանց ի հայտ գալը,
- պահել սարքը գործարանային մակարդակի արդյունավետության մեջ,
- ապահովել համապատասխանություն ընթացիկ կարգավորող պահանջներին (ISO, CE և այլն),
- երկարացնել սարքավորման ծառայության ժամկետը։
Հուսալի սպասարկման կարևորությունը
Բժշկական կենտրոնները հաճախ ստիպված են աշխատել բարձր ծանրաբեռնվածության պայմաններում, և սարքավորման անսարքությունը կարող է վնասել ոչ միայն բուժման ընթացքը, այլև հաստատության հեղինակությունը։ Հուսալի սպասարկումն ապահովում է աշխատանքային գործընթացի կայունություն՝ ստեղծելով վստահելի միջավայր։
Սպասարկման մեջ ներառվում են՝
- արագ արձագանքման տեխնիկական թիմեր՝ արտակարգ իրավիճակներում,
- փորձառու ինժեներների մասնակցությամբ պարբերական ստուգումներ,
- հեռահար մոնիթորինգի և ախտորոշման հնարավորություններ՝ խափանման պատճառները ժամանակին բացահայտելու համար,
- փոխարինվող մասերի մատակարարում։
Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում
Բժշկական սարքավորումը երկարաժամկետ ներդրում է, և դրա արժեքը պայմանավորված է ոչ միայն հենց սարքավորման գնով, այլև, թե որքան արդյունավետ և անխափան այն կաշխատի ժամանակի ընթացքում։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է գնահատել ոչ միայն սկզբնական արժեքը, այլ նաև հետագա սպասարկման ծախսերը, թարմացման հնարավորությունները, երաշխիքային պայմանները և խափանումների ազդեցությունը հաստատության աշխատանքի վրա։
Սպասարկման պայմանագրերը հնարավորություն են տալիս․
- ունենալ կանխատեսելի և վերահսկելի ծախսեր,
- ապահովել երաշխիքային և հետերաշխիքային աջակցություն,
- արագ վերականգնել սարքի աշխատանքը՝ տեխնիկական խափանման դեպքում,
- իրականացնել թարմացումներ, վերապատրաստումներ և խորհրդատվություն՝ մեկ պայմանագրի շրջանակում։
MV Medtech-ը մշակել է սպասարկման մոդելներ՝ հարմարեցված բուժհաստատությունների չափսին, ոլորտին և բյուջետային հնարավորություններին։
Վաճառքից հետո սպասարկումը
Վաճառքից հետո սպասարկումը միայն տեխնիկական աջակցություն չէ։ Դա համագործակցության նոր փուլ է, երբ մատակարարը դառնում է հաստատության երկարաժամկետ գործընկերը։ Այս մոտեցումը ոչ միայն ապահովում է սարքի կայուն աշխատանքը, այլ նաև հնարավոր դարձնում նորագույն լուծումների ներդրումը, տեխնոլոգիական պլանավորման հեշտացումը և թիմերի վերապատրաստումը։
Հուսալի մատակարարը․
- մշտապես հասանելի է խորհրդատվության և աջակցության համար,
- օգնում է օպտիմալացնել սարքավորման կիրառման արդյունավետությունը,
- ապահովում է նոր տեխնոլոգիաների ներդրման շարունակական գործընթաց։
MV Medtech ընկերությունը ոչ միայն մատակարարում է բժշկական սարքավորումներ, այլ նաև դառնում է հաստատության հուսալի գործընկերը՝ ապահովելով շարունակական տեխնիկական աջակցություն և մասնագիտական ուղեկցում սարքավորման ամբողջ շահագործման ընթացքում։
Եզրակացություն
Բժշկական սարքավորումների արժեքն ու արդյունավետությունը լիարժեք են միայն այն դեպքում, երբ դրանց սպասարկումն իրականացվում է մասնագիտական բարձր և շարունակական հիմքով։ Պրոֆիլակտիկ խնամքը, տեխնիկական վերահսկողությունն ու օպերատիվ աջակցությունը հաճախ ավելի կարևոր են, քան հենց բուն սարքավորման գնումը։
Այդ պատճառով յուրաքանչյուր բուժհաստատություն պետք է համագործակցի այնպիսի մատակարարի հետ, որը պատասխանատվություն է ստանձնում ոչ միայն առաքման, այլ նաև շահագործման ամբողջ ընթացքում սպասարկամ մեջ։
MV Medtech-ը գործընկերն է, որը տրամադրում է ոչ միայն ժամանակակից բժշկական սարքավորումներ, այլև ապահովում է ամբողջական սպասարկման համակարգ՝ հիմնված միջազգային փորձի, տեղական իրազեկվածության և անհատական մոտեցման վրա։
